11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բա որ ասում էի՝ էտքան շատ մի խոսի. Այվազյանը՝ Մինասյանին

Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե արդյոք պատրաստվում են մասնավորեցնել Որոտանի ՀԷԿ-ը:

Պատգամավորի խոսքով՝ ՛՛հազիվ մի հատ պետական սեփականություն է մնացել, ինչո՞ւ եք տալիս մասնավորին, սա նաեւ ամենաէժան էներգիա արտադրող կայանն է՛՛: 

՛՛Որոտանը 40 տարվա կայան է, ոնց որ մի 40 տարվա Ժիգուլի քշեք, իր ծառայողական ժամկետն ավարտվում է, ռեսուրսից դուրս է, նրա համար ահավոր մեծ ներդրումներ են պահանջում, որ մի քանի տարով նրա կյանքը երկարացնեն՛՛,-ասաց նախարարը, ապա հավելեց, որ ՀԷԿ-ն արդեն տասը տարի է, որ կա մասնավորեցման ցուցակի մեջ, և Ազգային ժողովն է այն ներառել այդ ցուցակում: Իսկ եթե մասնավորեցում լինի, ապա ամբողջ հանրապետությունը կիմանա այդ մասին: 

Մեղադրանքներին, որ ԱԺ-ն է այդ ցուցակում ներառել, արձագանքեց նիստի վարողը` ԱԺ ֆինանսատնտեսական մշտական հնձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

՛՛Բա որ ասում էի էտքան շատ մի խոսի, մենք մեղավոր դուրս կգանք՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ