10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սյունիքի մարզպետը դեպքի վայրում չի եղել. զինդատախազ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է:  Ըստ Panorama.am-ի, այս մասին այսօր  ասուլիսում հայտարարել է Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը`հղում անելով իրենց ձեռքի տակ եղած տեսաձայնագրություններին: 

Կոստանյանի խոսքով, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում եւ փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը` կալանավորված են: 

Նույն աղբյուրը հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը կալանավորվել էին ու Գորիսից տեղափոխվել Երեւան “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ