07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2013

ԱՄՆ-ում կայացել է Նալբանդյան-Քերի հանդիպումը

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է […]

Քշիշտոֆ Զանուսսին Հայաստան է գալիս

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի եւ “Հայ Արտ սինեմա”-ի համատեղ իրականացրած “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում” շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին: Զանուսսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում”` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ […]

Վարչապետի իսպաներենն ու Մոնսերատ Կաբալիեն. Հրապարակ

“Ճի՞շտ է, որ Երեւան վերադառնալիս վարչապետի հետ նույն ինքնաթիռով Հայաստան է եկել նաեւ Մոնսերատ Կաբալիեն, ի՞նչ էր անում նա Մինսկում”,-թերթի թղթակիցը հարցրեց  վարչապետին ուղեկցած անձանցից մեկին: “Նա այնտեղ հյուրախաղերի էր, նախօրոք պայմանավորվել էինք, նույն ինքնաթիռով եկանք”: Պատահաբար չերգե՞ց ինքնաթիռում: “Ոչ, զրուցում էին վարչապետի հետ”: Իսպաներենո՛վ: “Պատկերացրեք` այո”: Թերթը հիշեցնում է, որ մեր վարչապետն Իսպանիայում ունեցվածք ունի […]

Ո՞ւմ համար է Ծառուկյանի խաղատունը. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական “Փարավոն” զվարճանքների եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով։ “Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ խաղատնային բիզնեսում որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ՝ ՌԴ-ում խաղատների համար գոտիավորում է […]

Օսկանյանը մեկնում է Բեյրութ. Հրապարակ

Երեկ, “Հրապարակ”-ը զանգահարեց Վարդան Օսկանյանին՝ ճշտելու նրա տեսակետը Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների մասին, պարզվեց, որ մեկնում  է Բեյրութ` համայնքի, ինչպես նաեւ Սիրիայի հարցերով:  Օսկանյանը ծնունդով լիբանանցի է, իսկ այս օրերին այնտեղ նույնպես, ինչպես Սիրիայում եւ Թուրքիայում, լարված է: Նա ասաց, որ վերադառնալուն պես կանդրադառնա հարցին` ովքե՞ր են ի վերջո կանգնած Թուրքիո զարգացումների հետեւում: […]

Հայաստանի բնակչության եկամուտները. Հայկական ժամանակ

ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է (օրական 2 դոլարից պակաս եկամտով), միջին խավը (օրական 10-ից 50 դոլար  եկամտով) կազմում է մոտ 10 տոկոս, հիմնական մասը՝ 70 տոկոսը, այսպես կոչված, “լողացող եկամտով” մարդիկ են, որոնց օրական եկամուտը կազմում է 4-10 դոլար։ Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:   Ըստ թերթի, երեկ նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ […]

Գեներալ Մանվելը հիվանդ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից  թերթը տեղեկացավ, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի […]

Ի՞նչ ունի Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որեւէ բանկում պահած փող չունի՛ ոչ […]

Եղանակը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել

Եղանակը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել: Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-9-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը՝ 7-ի ցերեկը և 8-ի գիշերը, կնվազի 4-5 աստիճանով: Հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի