01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի բնակչության եկամուտները. Հայկական ժամանակ

ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է (օրական 2 դոլարից պակաս եկամտով), միջին խավը (օրական 10-ից 50 դոլար  եկամտով) կազմում է մոտ 10 տոկոս, հիմնական մասը՝ 70 տոկոսը, այսպես կոչված, “լողացող եկամտով” մարդիկ են, որոնց օրական եկամուտը կազմում է 4-10 դոլար։ Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:  

Ըստ թերթի, երեկ նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ “Աշխատանքի աշխարհ-2013” անունով զեկույցում։ Նման ցուցանիշների հիման վրա ՀՀ-ն դասակարգվել է միջինից ցածր եկամտով բնակչություն ունեցող երկրների խմբում։

Համեմատության համար նշենք, որ նույն խմբում գտնվող Վրաստանում աղքատ է բնակչության 38 տոկոսը, միջին խավը 12 տոկոս է, իսկ “լողացող եկամտով մարդիկ՝ մոտ 50 տոկոս։

Ադրբեջանում աղքատ է բնակչության 22 տոկոսը, միջին խավը 18 տոկոս է, իսկ մնացած մոտ 60 տոկոսը “լողացող եկամտով” մարդիկ են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ