07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2013

Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է “Ասպարեզ”-ը: Կայքի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում հյուրերը հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն, ի պատասխան, ասել է. “20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հենց հայերինն էր”: Ներսես Բեդրոս XIX-ը Պապին […]

Որ ճգնաժամը մեր միջով անցներ, ի՞նչ կլիներ

Այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարցրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, թե ինչու են այս մի քանի տարիների ընթացքում շինարարության ծավալները նվազել: ՛՛Ճգնաժամը մեր կողքով անցավ, այսպես եղավ, բա որ մեր միջով անցավ, ի՞նչ կլինի՛՛,-նշեց պատգամավորը: Նախարարը պատասխանեց, որ իրականում իսկապես շինարարության ծավալները նվազել են, […]

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է հոգեբուժարանում հայտնված տիկին Ամալյայի առողջական վիճակը

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։ Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի […]

Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն : Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք : Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ […]

Հրդեհ Մոսկվայի մետրոյում /վիդեո/

Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի “Բիբլիոտեկա իմենի Լենինա” և “Օխոտնիչի րյադ” կայանների միջև մալուխներ են այրվել, ինչի հետևանքով հազարավոր մարդկանց ստիպված են եղել տարհանել: Ընդհանուր թվով գետնանցումներից մոտ 4.5 հազար մարդ է էվակուացվել: Հիվանդանոցներ են դիմել 40 հոգի, զոհեր, բարեբախտաբար, չկան: 

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է “Լիվերպուլ”

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական “Լիվերպուլ”: Ինչպես փոխանցում է “Sportbox.ru”-ն, Դոնեցկի “Շախտյորն” ու “Լիվերպուլը” արդեն համաձայնության են եկել Մխիթարյանի հաշվով: Լիվերպուլը ֆուտբոլիստի համար “Շախտյորին” կվճարի 22 միլիոն դոլար:  

Որպեսզի ՛՛ատկատ՛՛ հասկացություններին վերջ տանք. նախարարը զայրացավ

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խայտառակ չարաշահումներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց նախարարը: Նա նշեց, որ իրենք համամաիտ են Վերահսկիչ պալատի արձանագրությունների հետ: Սակայն մեղքը ոչ թե իրենցն է, այլ խնդիրը նորմատիվների բացակայությունն է :  Նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում մոտ 190 […]

Քաղաքական կամք է պետք, իսկ մեզ մոտ ամեն ինչի հիմքում շահն է . ճարտարապետ

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադռանալով Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծին, նշեց, որ մրցույթի վավերապայմաններում կան թերություններ: “Գրված է հիմնավոր առաջարկներ ներկայացնել. Դա վտանգավոր դարձվածք է”,-ասաց ճարտարապետը` նշելով, որ իրենց դժգոհությունը առաջինը դրա մեջ է: Հրապարակի վերակաառուցման անհրաժեշտությունը, այս պահին հրատապ չէ: “Կան ճարատարապետական շատ կառույցներ, որոնք ավելի շատ կարիք […]

Նախագահական ընտրություններն ի՞նչ կապ ունեն. Արմեն Մովսիսյանը` գազի գնի շուրջ

”Դեռևս այն է ինչ-որ հայտարարել ենք, նոր բան չկա։ Հենց լինի, կասենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները գազի գնի շուրջ դեռ շարունակվում են:  Հարցին, թե երեկ տեղեկություն տարածվեց, որ ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերությունը հայտարարել էր որոշակի արդյուքների մասին, նախարարը պատասխանեց, որ այդ մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի