25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահական ընտրություններն ի՞նչ կապ ունեն. Արմեն Մովսիսյանը` գազի գնի շուրջ

”Դեռևս այն է ինչ-որ հայտարարել ենք, նոր բան չկա։ Հենց լինի, կասենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները գազի գնի շուրջ դեռ շարունակվում են: 

Հարցին, թե երեկ տեղեկություն տարածվեց, որ ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերությունը հայտարարել էր որոշակի արդյուքների մասին, նախարարը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի: 
՛՛Նման ինֆորմացիա չունեմ, որ ինչ-որ բան վերանայվում է՛՛:

Նշենք, որ ՛՛Գազպրոմ՛՛-ը հայտարարել էր, որ մինչև ամսվա վերջ ավարտին կհասցնի կարևոր գործընկերների հետ մատակարարվող գազի գնի փոփոխման շուրջ բանակցությունները, ըստ որի՝ ՛՛Գազպրոմի՛՛ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ ՛՛Գազպրոմի՛՛ կարևոր գործընկերների համար գազի գինը կիջեցվի, բայց 7%-ից ավելի չի էժանանա։ 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու գազի գինը /Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գազի գինը կառավարությունը կսուբսիդավորի 30 տոկոս-խմբ./ Մովսիսյանը պատասխանեց.

՛՛Ռուսական կողմի հետ հենց այդ հարցով ենք բանակցում, որպեսզի իրենք դա գրանտային միջոցներով փոխհատուցեն՛՛։ Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, որ գազի գնի թանկացումը եղել է ապրիլի 1-ից և այսօր ընթացող քննարկումներն անիմաստ են, նախարարն արձագանքեց, որ բանակցություններն ավելի վաղուց են մեկնարկել: 

Իսկ այն, որ կառավարությունը սպասեց մինչև նախագահական ընտրություններն ավարտվեն, ապա հայտնեց գազի թանկացման մասին, Մովսիսյանն ասաց. ՛՛Նախագահական ընտրություններն ի՞նչ կապ ունեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ