07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2013

Եթե սիրում ես, տուն տար. պատգամավորը կոնյակի հակումից դժգոհ է

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց Հայաստանից արտահանվող կոնյակների ակցիզների հետ կապված: Լրագրողների հետ զրույցում  Պետրոսյանն ասաց. ՛՛Սա շատ կարևոր է: Աշխարհի որևէ երկրում չկա այս խնդիրը, որ եթե դու շիշը ակցիզային հարկով չես հարկում, բայց կոնյակ ես լցնում մեջը, շիշն էլ է ակցիզային հարկով հարկվում: Պետք է ոչ թե շիշը […]

Տրանսպորտի եւ կապի նախարարն ընդունեց ՌԴ նորանշանակ դեսպանին

      ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր  դեսպան Իվան Վոլինկինի հետ:   Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ,  կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում:   Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն  համագործակցում […]

Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը Փաստաբանների պալատի նախագա՞հն է պաշտպանելու

Ըստ “Փաստինֆո”-ի` Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջարկել է պաշտպանել որդու` Տիգրան Խաչատրյանի շահերը:  Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է սպանություն կատարելու մեղադրանքով: “Գիտեք, ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս այդ հարցի շուրրջ”,-Henaran.am-ին ասաց Սահակյանը: “Իսկ առաջարկ ստացել եք, համաձայնվե՞լ եք”,- հարցրինք մենք: “Ես արդեն պատասխանեցի, շնորհակալ եմ, որ հասկացաք ինձ: […]

“Թող գազը թանկանա, բայց արդարություն լինի ” /վիդեո/

Ռուսաստանի դեսպանատան դիմաց` հունիսի 5-ին գազի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին միացավ մի տիկին, որը չցանակացավ անվանական ներկայանալ: Վերջինս դեմ չէ գազի սակագնի բարձրացմանը, փոխարենը բողոքում էր Երեւանի քաղաքապետարանից: Նրա պատմելով, քաղաքապետարանում ընթացք չեն տալիս իր դիմումին: “Դա էլ հո Ռուսաաստանը չի, հայերն են”,-ասաց: Կնոջ բողոքն ու թե ինչու է պատրաստ գազի սակագինը թանկ վճարել` […]

Եվրոպայում ջրհեղեղների արդյունքում արդեն 14 հոգի մահացել է

Կենտրոնական Եվրոպայում, մասնավորապես` Չեխիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Գերմանիայում ջրհեղեղների արդյունքում մահացել է 12 հոգի: Այս մասին հաղորդում է “Reuters”-ը: Կենտրոնական Եվրոպային ջրհեղեղները լուրջ վնասներ են տվել, էվակուացվել են հազարավոր մարդիկ, նրանց ստիպված են եղել լքել իրենց տները: Միևնույն ժամանակ Պրահայում ջրի մակարդակն արդեն սկսել է իջնել: Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկայում Չեխիայում ջրերի մակարդակը կամաց-կամաց կկարգավորվի, սակայն […]

՛՛Սամասուդ՛՛-ի շքերթ է

՛՛Շատ ցավալի է, որ բոլորի համար առաջին անգամը չէ, որ նման դեպքի ենք ականատես լինում: Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, որի համար իրենց բացթողումն ունեն նաև իրավապահները, ինչն ակնհայտ է: Գորիսի դեպքից անկախ ամեն օր մենք ականատես ենք լինում ռուսերեն ասած՝ ՛՛սամասուդի՛՛ կամ ինքնադատաստանի դեպքերի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ, […]

Հայ-թուրքական սահմանի բացումը . Henaran.am- ի բացառիկ զրույցը Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահի հետ

Այն հանգամանքը, որ Թուրքիայի հնարավոր փորձերը` միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուղղակի հարված են հասցնելու  ընթացող բանակցություններին, անհանգստացնում է նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչներին: “Քաղաքականապես առավել շահեկան կլինի, եթե հայ-թուրքկան հարաբերությունները չպայմանավորվեն Ղարաբաղյան հակամարտության գործոնով:  Մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը պետք է անկախ գործողություն լինի“, -այս մասին Henaran.am– ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի  Կանաչների կուսակցության […]

Ռուս զբոսաշրջիները առայժմ չեն հրաժարվում Թուրքիա մեկնելուց

Ռուսաստանի տուրիստական գործակալություններից “Ինտերֆաքսին” տեղեկացրել են, որ ռուս զբոսաշրջիկներն առայժմ չեն հրաժարվում Թուրքիա ուղևորվելուց, չնայած այնտեղ լարված իրավիճակ է, և բախումներ են տեղի ունենում: Զբոսաշրջիկները, որոնք օրերս են Թուրքիայի հանգստավայրերից և անգամ այն քաղաքներից, որտեղ լարված իրավիճակ է, Ռուսաստան վերադարձել, նշում են, որ ցույցերը չեն խանգարել իրենց հանգստին: Արդեն նախապես պլանավորած ուղևորություններից դեռևս ոչ մի […]

Կամ հաստատվում է արդարադատություն, կամ ավելանալու են լիսկաները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած միջադեպին: Նա մասնավորապես նշեց, որ պարզ չէ, թե  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ինչ հիմքերով է որոշել դադարեցնել պաշտոնավարումը: “Այնքան ծիծաղելի է այդ ձևակերպումը` ժամանակավոր դադարեցում պաշտոնի: Ի՞նչ է նշանակում ժամանակավոր, ո՞վ է տվել իրեն այդ իրավունքը: Կառավարությունը հայտնում է, որ ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի