18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ-թուրքական սահմանի բացումը . Henaran.am- ի բացառիկ զրույցը Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահի հետ

Այն հանգամանքը, որ Թուրքիայի հնարավոր փորձերը` միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուղղակի հարված են հասցնելու  ընթացող բանակցություններին, անհանգստացնում է նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչներին:

“Քաղաքականապես առավել շահեկան կլինի, եթե հայ-թուրքկան հարաբերությունները չպայմանավորվեն Ղարաբաղյան հակամարտության գործոնով:  Մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը պետք է անկախ գործողություն լինի“, -այս մասին Henaran.am– ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի  Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Ուշագրավ է, որ Ջեմ Օզդեմիրը ծագումով թուրք քաղաքական գործիչ է եւ այն բացառիկ դեմքը, ով ղեկավարում է կուսակցություն: Ի տարբերություն Թուրքիայի իր գործընկերների, ովքեր ղարաբաղյան հարցը դիտարկում են որպես նախապայման հայ-թուրքական հարաբերություններ սկսելու համար,  Գերմանիայում քաղաքական գործունեություն ծավալող թուրք գործիչը հակառակ կարծիքի է:

Հիշեցնենք, որ թեեւ հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք անգամ չկար, սակայն պաշտոնական Անկարան, այնուամենայնիվ, առաջ է քաշում նախապայմաններ, այդ թվում` Ղարաբաղյան հարցում զիջումներ ակնկալելով Հայաստանից:

“Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առավել դյուրին կդառնա, եթե Հայաստանն ու Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ հաստատեն: Այդ դեպքում նոր Թուրքիան, եթե ցանկանա, կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղի հարցում:  

Իհարկե, լավ հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, փոխանակման ծրագրերը, առեւտրատնտեսական շրջանառությունը կարող են նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առնվազն` թուլացնելով առկա լարվածությունը“, -նշել է Օզդեմիրը:

Ի դեպ, սա չի նշանակում, որ թուրք քաղաքական գործիչը հայանսպաստ դիրքորոշում է որդեգրել: Օզդեմիրը համոզված է, որ Հայաստանն է այսպես ասած`”օկուպացրել” Ղարաբաղը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ