23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քշիշտոֆ Զանուսսին Հայաստան է գալիս

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի եւ “Հայ Արտ սինեմա”-ի համատեղ իրականացրած “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում” շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:

Զանուսսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում”` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ իր ֆիլմերից:

Նշենք, որ ԵԹԿՊԻ-ի եւ “Հայ Արտ սիմենայի” համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում” արդեն իսկ վարպետության դասեր են անցկացրել ռեժիսոր- վավերագրող, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Իրակլի Կվիրիկաձեն,  կինոսցենարիստ, ռեժիսոր, ՌԴ ժողորվրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը, կինոսցենարիստ, դերսասան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ  Պավել Ֆիննը:

Կուրսը ղեկավարում է կինոռեժիսոր, սցենարիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը:

Քշիշտոֆ Զանուսսին ծնվել է 1939թ.-ի հունիսի 17-ին, Վարշավայում:Ուսանել է Վարշավայի պետական համալսարանում (ֆիզիկա), այնուհետեւ Կրակովի համալսարանում (փիլիսոփայություն):

1958թ.-ից սկսել է նկարահանել սիրողական ֆիլմեր`ստանալով մի շարք մրցանակներ:Այնուհետեւ շարունակել է կրթությունը Լոձի կինոդպրոցի Ռեժիսուրայի ֆակուլտետում:

Մի շարք վավերագրական, գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ-ռեժիսոր:

1969 թ.-ին ցուցադրվում է Զանուսսիի առաջին լայնամետրաժ ֆիլմը` “Բյուրեղի կառուցվածքը” (“Struktura kryształu”), որից անմիջապես հետո ռեժիսորը ձեռք է բերում իր ուրույն տեղը լեհական կինոարտադրության պատմության մեջ:

Բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակակիր` Կաննի կինոփառատոնի հաղթող «Ռեժիսոր» անվանակարգում (1980), Վենետիկի կինոփառատնի “Հատուկ մրցանակի” դափնեկիր (1982), Վենետիկի կինոփառատնի գլխավոր մրցանակակիր (1984), “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի անվան  “Համաշխարհային ֆիլմարտադրության մեջ ունեցած ավանդի համար” անվանակարգի  մրցանակակիր եւ այլն:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ