17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Մարդասպանը քաղաքապետի ախպոր տղեն ա …”. ընտանեկան ողբերգությունը տեղափոխվեց գլխավոր դատախազություն /վիդեո/

2008 թվականի հոկտեմբերի 25-ին մայրուղու վրա` հետիոտնի համար անցանելի հատվածում 19 ամյա Աբրահամ Բագլաչյանը և նրա հորեղբայրը` 45-ամյա  Տիգրան Բագլաչյանը  դարձան ավտովթարի զոհ: Այսօր` մայիսի 5-ին ՀՀ  գլխավոր  դատախազության դիմաց Բագլաչյանների ընտանիքը եկել էր արդարադատություն հաստատելու պահանջով:

Henaran.am-ին ընտանիքի անդամներն ասացին, որ կորցրել են հույսը դատական գործընթացի հանդեպ` երեկ  դրանում համոզվել են դատական նիստի ժամանակ:

“ Մարդասպանը Հրազդանի քաղաքապետ` Արամ Դանիելյանի  ախպոր տղեն ա, փող ու թիկունք ունեն, 5 տարին լրացելա ուզում են փակեն այս գործը, մանկամիտ էտ լակոտը չի ձերբակալվել: Իրանց փաստաբանը տեսնեք իրան ոնցա պահում: Հիմա էլ ասելա դատը հետաձգեք ես մի քանի ամսով դուրս եմ գալիս երկրից”,-պատմեց Տիգրան Բագլաչյանի զոքանչը` Վերոնիկա Ղազարյանը:

Տիգրան Բագլաչյանը 3 անչափահաս երեխաների հայր էր: Նրա դուստրը` Օֆելյան այսօր  Henaran.am-ին ասաց, որ աննկարագրելի սթրեսային վիճակում են .”Չեք պատկերացնի ինչ է հիմա ինձ հետ կատարվում ,ամեն դատական նիստը մեզ համար աշխարհի վերջ է” :

Աբրահամ Բագլաչյանն էլ իր ծնողների միակ արու զավակն էր, ընտանիքի հույսը` ապագա բժիշկ էր, բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ