11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Վարչապետը չպիտի մատների արանքով նայի՛՛

՛՛Դա այն խնդիրը չէ, որ մատների արանքով նայեն, թե իշխանությունը, թե վարչապետը, թե դատախազությունը և թե այն կայքը, որ հրապարակել է այդ տեղեկությունը, որովհետև դա պետականության հետ առչվող խնդիր է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Խոսքը ”Հետքի” հրապարակման մասին է, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն՝ ուսումնասիրելու այս տեղեկությունները:

 ՛՛Ես չեմ պատրաստվում այդ հարցով մեկնաբանություն անել, որովհետև ինչքան տեղեկացված եմ մամուլից, քննության փուլում  է, բայց հակված էլ չեմ մեղադրելու որևէ կողմին, քանի դեռ ավարտական որոշումը չկա։
Անկեղծ ասած, գտնում եմ, որ դա այն խնդիրը չէ, որ պետք է այպես անցնի և տվյալ դեքպում երկու կողմից մեկը պետք է դուրս գա, որ ճիշտ չէ, իսկ այդ դեպքում նման պատասխանատու բանը, չեմ կարծում, որ կհրապարկվեր՛՛,-հավելեց պատգամավորը։

Նա վստահ է, որ իշխանության կողմից կոծկելու քայլեր արվել են: ՛՛Բնականաբար, կոծկելու հնարավորություն միշտ ունեցել է իշխանությունը: Եթե ավելի հստակ ասեմ, ես չեմ կարծում, որ այդ լրատվամիջոցն առանց որևէ հստակ փաստերի որևէ փաստաթուղթ հրապարակած լինի։  Կուզենայի սպասել, նոր գնահատական տալ”,-եզրափակեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ