12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հնարավոր է՝ Հայաստանը հրաժարվի Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածը կառուցող օտերերկրյա ընկերություններից

Կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ հայտարարեց փոխնախարարը` նշելով, որ համապատասխան քայլեր ձեռնարկվում են այս ուղղությամբ: Պատասխանատու ընկերությունները երկուսն են՝  ֆրանսիական ՛՛Սաֆեշը՛՛ և իսպանական  ՛՛Էպտիան՛՛, որոնց թերացումներն ուղղելու համար ժամանակ է տրվել: 

՛՛Ծրագիրը երեք ամիս ուշացել է, և լուրջ խնդիրներ են առաջացել ընդհանուր կառավարման հարցում,-ասաց Բեգլարյանը,- իսկ որակական խնդիրներին մենք լրացուցիչ հսկողություն ենք իրականացրել և առաջին մի քանի հատվածում որակական էական խախտումներ են հայտաբերվել։ Հրավիրվել են և ծրագրի խորհդատուի ղեկավարը Ֆրանսիայից, և Իսպանայից: Տրվել է մեկ ամիս ժամկետ, որպեսզի էապես վերաբերմունքը փոփոխվի: Հիմա կառավարման խորհուրդը կքննարկի, թե կազմակերպություններն ի վիճակի են շարունակել աշխատել, թե ոչ՛՛։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ