09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Հովհաննիսյանը՝ Գալուստ Սահակյանին

՛՛Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել, եթե մահացածները կարողացել են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը իր խոսքում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Երբ կառավարության անդամներն ու պատգամավորներն սկսեցին բարձրաձայն ծիծաղել, պատգամավորը հարցրեց.՛՛ Ինչո՞ւ եք ծիծաղում, դա չեմ հասկանում:   Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որ դուք մնաք իշխանութան գլուխ, ինչու չի […]

Գարեջուրը եւ շամպայնն ավելի վտանգավոր են, քան օղին

Թույլ ալկոհոլային խմիչքներն ավելի վտանգավոր են, քան օղին, քանի որ մարդը կորցնում է վերահսկողությունը խմիչքի քանակության նկատմամբ: Նման եզրակացության են եկել բժիշկները եւ կազմել են ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքների ցանկը, որում հայտնվել են գարեջուրը, գինին, կոկտեյլները, շամպայնը, լիկյորը: Մասնագետների խոսքով` գարեջրի վտանգավոր լինելը կայանում է նրանում, որ այն նպաստում է օրգանիզմում հաճույքի հորմոնի` դոֆամինի արտադրմանը, ինչն […]

Մեր երկրի գյուղատնտեսության վատ վիճակի պատճառը բանկերն են.. Հ. Բերբերյան

“Արմավիրում տեղացած կարկտի հասցրած վնասները կազմում են 35-40 մլն դոլար”: Այս մասին այսօր՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա նշեց, որ վնասվել է 17-20 հազար հա հողատարածք: “Այդպիսի վնաս անկախություից հետո գյուղացուն չի հասցվել: Մեր խորին համոզմամբ` ոչ թե սերմով, պարարտանյութով պետք է աջակցել գյուղացուն, այլ առաջնահերթ օժանդակել ֆինանսներով: Պետք է […]

Արամ Մանուկյանը գրազ առաջարկեց վարչապետին

 Կառավարության ծրագրի վերաբերյալ իր մոտեցումն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ արտասանեց Հովհաննես Թումանյանի նամակն՝ ուղղված Ավետիք Իսհակյանին, որտեղ խոսվում է երկիրը կործանող ապիկարների, ավազակների մասին: Մանուկյանն ասաց, որ այս նամակը տասնյակ տարիներ առաջ է գրվել, սակայն ինքն այն տեղափոխում է մեր ժամանակներն ու ներկայիս իշխանավորների վրա: Ապա Մանուկյանը հարց տվեց […]

Կենացները քաղցրացել են

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե նախորդ ծրագիրը շատ լավ հիշում է և կարող է միանշանակ ասել՝ ՛՛Կենացները քաղցրացել են՛՛: Պատգամավորը հայտարարեց, թե կառավարության ծրագիրը մեկ հոգու կողմից է գրված: Իհարկե, դրական որոշ փոփոխություններ կան ծրագրում, սակայն ընդհանուր առմամբ այն ընդամենը լավ նախընտրական պլատֆորմ է:  Մեկնաբանելով […]

“Հալվա ասելուց բերաններս չի քաղցրանա”. Վարդան Այվազյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դիտարկմամբ գազը ապրանք է և մեր վրա արդեն վաճառվում է մեկ այլ գնով, քանի որ այս պահի դրությամբ ալտերնատիվ տարբերակներ չկան: Չնայած այն հանգամանքին  իշխանությունը դեռ փորձում է պայքարել: Այսօր հրավիրված բաց բանավեճին իրենց տեսակետները համադրեցին`  Վարդան Այվազյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ […]

Բագրատյանը ցտեսություն ասաց ու հեռացավ

 ՛՛Շատ էական փուլում ենք մենք ապրում, վերջապես ինչպե՞ս առաջ գնալ… չեմ ուզում անդրադառնամ նախորդ հինգ տարվա կառավարության գործունեությանը, ցուցանիշները ձախողված են, հինգ տարում վեց տոկոս աճ է ապահովվել, իսկ աշխարհում տասներեք տոկոս: Մենք հետ ենք մնում աշխարհից: Իսկ այդ աճերն էլ վիճելի են: Գործնականում մենք բյուջեի աճ չունենք՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի […]

Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա

Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության ճիրաններում հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան: “Շիրակ կենտրոնի” հերթական տեսանյութը Գյումրու Սավոյան փողոցին հարակից տնակային […]

՛՛Դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ… ՛՛

Այսօր Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակեց անդրադառնալ “խարդախ դատախազ” Աղվան Հովսեփյանին: Նրան փորձեց առարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, որ վիրավորանքներով չխոսի:  “Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,-ասաց Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ  գիտի, թե որն է վիրավորանքը:  Ըստ Զ. Փոստանջյանի, կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված