07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2013

՛՛ՀայՌուսգազարդ՛՛-ը գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել

՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ն և ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ ՛՛Տրանսգազ՛՛ ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի […]

Ծառուկյանի եկեղեցու օծմանը` ապահով Հայաստան /վիդեո, ֆոտո/

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ի սիրող եւ համակրող Սուսան տատիկը: Երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձինք քայլում էին դեպի եկեղեցի, տատիկը չհամբերեց եւ բարձրաձայն արտահայտվեց: “Ապահով Հայաստան: Սերժ Ազատի Սարգսյան, փառք”,-գոռաց տատը: Տատի նման ողջույնից Սերժ Սարգսյանը քահ-քահ ծիծաղեց:

Րաֆֆին՝ Ծառուկյանի հետքերով /վիդեո/

Մայիսի 14-ին` Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը մասնակցող Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում, ասաց՝ նա քաղաքում չի.  ՛՛Հայաստանում է, Երեւանում չի` զբաղված է՛՛: Ինչ վերաբերում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, ասաց, որ ավելի հավանական էր, որ […]

Հակակարկտային կայանները չեն գործել. անհույս գյուղացու մխիթարանքը

Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց գյուղի մոտակայքում գտնվող հակակարկտային կայանները չեն գործել վերահաս կարկուտի պահին: Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, այս տարի էլ կզրկվեն բերքից: Հատկապես տուժել են պտղատու ծառերն ու բացօթյա  ցանքատարածությունները: Ահազանգի հետքերով Henaran.am-ը զրուցեց  Գայի գյուղի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ ստացված վնասի չափը դեռևս ճշտված […]

Ո՞վ է գլխավորելու ՀՀՇ-ը /վիդեո/

Վերակազմավորվող ՀՀՇ-ը կուսակցության նախագահ, առաջնորդ չի ունենալու, այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց ՀՀՇ հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը: Կարապետ Ռուբինյանն էլ հավելեց, որ եթե որոշվի, որ մի հոգի է ղեկավարելու կառույցը, ապա կմրցակցեն նախագահության համար ժողովրդավարական միջոցներով:  Ամբողջական պատասխանը` տեսանյութում:

Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները…Բալասանյանը շնորհավորեց ՀՀԿ-ին /վիդեո/

”Գագիկ Ծառուկյանը ո՞րտեղ է նման բան հայտարարել”,-այսօր լրագրողների հետ զրույցում զարմացած հարցրեց Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: ”Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները”,-կրկին հարցրեց քաղաքապետը: Henaran.am-ի հարցին, թե ինքն ինչ է կարծում այդ մասին, նա պատասխանեց, որ երբ պատգամավոր […]

Ծառուկյանը հուզված է և հպարտ /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին: Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է խոշոր գործարար “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյանը եկեղեցու բացման արարողությանը հրավերք էր ուղարկել Հայաստանի բոլոր նախկին և ներկա նախագահներին, քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, ԱԺ պատգամավորներին:  Եկեղեցու բացման արարողությանը ներկա […]

Բիբերի կապիկը Գերմանիայի քաղաքացիություն կստանա

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին պատկանող կապիկը այս շաբաթվա վերջին կդառնա Գերմանիայի սեփականությունը: Դա տեղի կունենա այն պատճառով, որ ոչ երգիչը, ոչ էլ նրա ներկայացուցիչները ետ չեն պահանջել կենդանուն:  Հավանաբար կապկին կենդանիների կացարանից կտեղափոխեն կենդանաբանական այգի, որտեղ նա իր ցեղակիցների կողքին կլինի, որոնք նրան կօգնեն հարմարվել հասարակության հետ:  Մոլլի անունով կապիկը Գերմանիայում է գտնվում 2013-ի մարտից: Նրան վերցրել […]

Աշխարհի ամենահայտնի փողոցները /ֆոտո/

Չնայած որ քաղաքների մեծ մասում հազարավոր փողոցներ կան, միշտ էլ դրանցից մեկը կամ մի քանիսն ավելի հայտնի են լինում` ճարտարապետությամբ, տեղանքով, պատմությամբ, եւ դրանք սովորաբար լի են լինում զբոսաշրջիկներով:  Սան Ֆրանցիսկոյի Լոմբարդ Սթրիթ փողոցը հայտնի է իր ոլորուն տեսքով, ինչն օգնում է հաղթահարել նրա 27 տոկոսանոց թեքությունը, որի վրա էլ այն գտնվում է: Փողոցը սալապատված է կարմիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի