07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2013

Անակնկալներ` ՀՀԿ-ին. Առավոտ

“Երեւանի ավագանիում փոքրամասնությունը որակապես այլ լծակներ ունի, քան խորհրդարանում: Գործադիր իշխանության այս տեղական օղակում, որքան էլ որոշումները ընդունվեն մեծամասնությամբ, այնուհանդերձ, մեկ անձը կարող է հսկայական գործ անել”,-երեկ թերթի հետ զրույցում ասաց “Բարեւ Երեւան” դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ` եթե Երեւանի ավագանու ԲՀԿ-ական խմբակցությունն էլ գործի այն դաշտում, որտեղ “Բարեւ Երեւանն” է, ապա ՀՀԿ-ում շատ […]

“Ну, ты даёшь!” . Հայկական ժամանակ

Այսօր նշանակալից օր է: Կարելի է ասել՝ պատմական: Ինչու չէ, նաեւ շրջադարձային, գրում է թերթը եւ պարզաբանում. “Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու “Փարավոն” համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող […]

… Իսկ Գագիկը շարունակեց մտածել միայն փողի մասին. Չորրորդ ինքնիշխանություն

Մայիսի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բանիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ: Մայիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ ԿՎՆ-ի հայկական լիգայի 20-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Ըստ թերթի, հենց այդ օրր Գագիկ Բունիաթյանի մասին բավականին խոսուն արտահայտվեց Ռուսաստանի Դաշնությունում հիմա հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն այն […]

Նորից Տարոնի լանջին. Հրապարակ

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին: Ըստ “Երեւանի մասին” օրենքի` երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր “ատրիբուտները”, ավագանու […]

Բատկան եկել է փողի հետեւի՞ց. Ժամանակ

Ըստ թերթի, Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու եւ զվարճանքների “Փարավոն” կենտրոնի բացմանը, այլ պարզելու բան ունի Ծառուկյանից: Լուկաշենկոն Ծառուկյանից պետք է  պարզի, թե անցած տարվա խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավի մասնակցած տրակոտորների համար ինչու մինչեւ հիմա չի վճարում: Թերթի տեղեկություններով Լուկաշենկոյի հետ ժամանած պատվիրակությունն իր հետ […]

ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս սնվել միջատներով

Հռոմի կոնֆերանսին ներկայացած ՄԱԿ-ի` Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուսումնասիրության մեջ ասվում է, որ մարդիկ իրենց սննդի մեջ օգտագործում են շուրջ 2 հազար տեսակի միջատներ: Դրանցից ամենահայտնիները մրջույններն են, թրթուրները, մեղուները, ճանճերը, ինչպես նաեւ մորեխները, լուսատտիկները: ՄԱԿ-ի տվյալներով` միջատները սպիտակուցների հիմնական աղբյուրն են այն մարդկանց համար, ովքեր բնակվում են անտառային տարածքներում, եւ օգտակար են քաղցի մատնվածներին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված