16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ну, ты даёшь!” . Հայկական ժամանակ

Այսօր նշանակալից օր է: Կարելի է ասել՝ պատմական: Ինչու չէ, նաեւ շրջադարձային, գրում է թերթը եւ պարզաբանում.

“Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու “Փարավոն” համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը …

Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաեւ կազինոներ: Երբեւէ որեւէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն:

Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ: Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

“Ընդդիմությունը այլեւս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:

Հայաստանում երբեւէ նման ընդդիմություն եւ ընդդիմության առաջնորդ չի եղել` այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ: Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծաոուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա` ընդդիմադիր գործունեության հետ: Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաեւ Ռոբերտ Քոչարյանը”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ