11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Նորից Տարոնի լանջին. Հրապարակ

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին:

Ըստ “Երեւանի մասին” օրենքի` երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր “ատրիբուտները”, ավագանու ամենատարեց անդամը նախօրոք` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երեւանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, եւ բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին`երդմնակալության համար:

Այդ լանջաշղթան Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է կրելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ