22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բիբերի կապիկը Գերմանիայի քաղաքացիություն կստանա

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին պատկանող կապիկը այս շաբաթվա վերջին կդառնա Գերմանիայի սեփականությունը: Դա տեղի կունենա այն պատճառով, որ ոչ երգիչը, ոչ էլ նրա ներկայացուցիչները ետ չեն պահանջել կենդանուն: 

Հավանաբար կապկին կենդանիների կացարանից կտեղափոխեն կենդանաբանական այգի, որտեղ նա իր ցեղակիցների կողքին կլինի, որոնք նրան կօգնեն հարմարվել հասարակության հետ: 

Մոլլի անունով կապիկը Գերմանիայում է գտնվում 2013-ի մարտից: Նրան վերցրել էին Բիբերից Գերմանիայի սահմանին, քանի որ կենդանին համապատասխան փաստաթղթեր չուներ: Երգիչը որոշել էր շրջագայել կապկի հետ, սակայն սահմանապահների պահանջից հետո առաջարկել էր համերգային շրջագայությունը շարունակել առանց նրա, սակայն Եվրոպայում գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չայցելեց Մոլլիին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ