09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը հուզված է և հպարտ /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին: Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է խոշոր գործարար “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյանը եկեղեցու բացման արարողությանը հրավերք էր ուղարկել Հայաստանի բոլոր նախկին և ներկա նախագահներին, քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, ԱԺ պատգամավորներին: 

Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

Մինչ բացման արարողությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը զրուցում էին`սպասելով Լուկաշենկոյին:

Գագիկ Ծառուկյանը արարողության ընթացքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և եկեղեցու կառուցման գործում իրեն աջակցող թիմին` աշխատանքները լավագույնս իրականացնելու համար:Իր շնորհակալական խոսքում նա մասնավորապես ասաց. “Այսօր հուզված եմ և հպարտ: Եկեղեցու կառուցումը վերջին 7 տարիների ընթացքում զբաղեցրել է իմ միտքը: Շինհրապարակ այցելելով, ամեն նոր քարը դնելով ուրախացել եմ, խոչնդոտների հանդիպելով` տխրել”:

ԲՀԿ-ի առաջնորդի մեծագույն ցանկությունն է,որ եկեղեցին դառնա հանդուրժողականության և սիրո խորհրդանիշ:

Եկեղեցու օծման մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ