25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հալվա ասելուց բերաններս չի քաղցրանա”. Վարդան Այվազյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դիտարկմամբ գազը ապրանք է և մեր վրա արդեն վաճառվում է մեկ այլ գնով, քանի որ այս պահի դրությամբ ալտերնատիվ տարբերակներ չկան: Չնայած այն հանգամանքին  իշխանությունը դեռ փորձում է պայքարել:

Այսօր հրավիրված բաց բանավեճին իրենց տեսակետները համադրեցին`  Վարդան Այվազյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը հանրապետական Վարդան Այվազյանին կոչ արեց անկեղծություն դրսևորել և փաստերով խոսել.» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռոբերտ Նազարյանը երեք անգամ  նշեց, որ գազի գինը թանկացել է ապրիլի մեկից և արդեն իննսում օրյա ժանմկետի մեջ չենք տեղավորվում: Պետք է ավելի սեղմ ժամանակներում լուծումներ գտնել:Կարելի էր չէ այդ մասին ավելի վաղ խոսել, ոչ թե բոլորին միանգամից կանգնեցնել փաստի առաջ»:

Արամ Սարգսյանը ընդունում է փաստը,որ գազի գինը թանկացել է ողջ աշխարհում, սակայն բացատրություն է սպասում կառավարությունից.«Պետք է բացատրել թե ինչու 180 դոլարանոց գազը վաճառվում է 380 դոլլարով»:

Որպես այլընտրանքային տարբերակ նա գտնում է, որ Հայաստանը պետք է միանար Մաքսային միությանը.”Դա նշանակում է հետևյալը եթե մենք ուզում ենք,որ գազի գինը մնար Ռուսաստանի ներքին գնին համապատասխան ապա մենք պետք է մաքսային միություն գնայինք և դառնայինք մաքսային միության անդամ ,փորձելով այնտեղ մեզ հարմար որոշակի կանոններ մշակել: Այսպիսի խնդիրներ կան որոնք բանակցային գործընթացին անհրաժեշտ են որպես գործոններ: Մենք եթե դիմենք կասեն գնում եք Եվրոմիություն, թող Եվրոմիությունն էլ Ձեր հարցը լուծի”:

 Վարդան Այվազյանի դիտարկմամբ  Բելառուսի հանրապետության համեմատ  երկրորդ էժան գազ գնող երկիրը Հայաստանն է:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ ում հրավիրված են լսումներ, որտեղ պետք է նայվի և հաշվարկվի  ամբողջ ծախսային մասը:

Արամ Սարգսյանի դիտարկմամբ վարչապետը շտապեց հայտարարել,  որ երեսուն տոկոսով սուբսիդարվելու է, գազի 67 տոկոսով թանկանալու փաստը բացատրելու փոխարեն:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ շատ հնարավոր է, որ Ռուսատանի կողմից լինի դրամաշնորհ որը կնպաստի  որպիսի գազի սակագինը չբարձրանա:

Վարդան Այվազյանը ընդունում է, որ մեր ազգաբնակչության համար այս գինը իսկապես բարձր է և դիտարկում է, որ պետք է պարզապես ազգաբնակչության եկամուտները բարձրացնել:

«Արտագաղթի հոսքը կավելանա գազի գնի թանկացման հետ»,-անհանգստացավ   Արամ Սարգսյանը:

“Հալվա ասելուց բերևաններս չի քաղցրանա: Եկեք միասին միջոցներ ձեռնարկենք որ հնարավորինս օգնենք բնակչությանը”,-հավելեց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ