25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը գրազ առաջարկեց վարչապետին

 Կառավարության ծրագրի վերաբերյալ իր մոտեցումն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ արտասանեց Հովհաննես Թումանյանի նամակն՝ ուղղված Ավետիք Իսհակյանին, որտեղ խոսվում է երկիրը կործանող ապիկարների, ավազակների մասին: Մանուկյանն ասաց, որ այս նամակը տասնյակ տարիներ առաջ է գրվել, սակայն ինքն այն տեղափոխում է մեր ժամանակներն ու ներկայիս իշխանավորների վրա:

Ապա Մանուկյանը հարց տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: ՛՛Դուք մեզնից վստահություն եք ուզում, վստահությունն ուզում են գործով, ուզում են հինմավորումներով ու փաստակներով՛՛:

Պատգամավորը նշեց, որ վարչապետը խոստացել էր, որ պայքարելու է մենաշնորհների դեմ: ՛՛Կարծեմ վեց տարի իշխանության եք, մենաշնորհների դեմ պայքար չկա: Խոստացել էիք օլիգարխներին հարկային դաշտ տեղափոխել, դուք այդ խոստումը չեք կատարել: Օլիգարխների չմուծված հարկերն ավելի շատ են, քան ձեր բյուջեն: Հայաստանի տնտեսական դաշտը մրցակցային չէ, փոքր ու միջին բիզնեսը խեղճացված է:

Ինչի համար ձեզ վստահենք, դուք ավելի շատ մարդկանցից հաց եք կտրել, քան հաց եք տվել՛՛,-նշեց Մանուկյանը:  

՛՛Ասում եք ժողովուրդը ձեզ քվեարկել է հա՞, գրազ եմ գալիս, գնացեք տաքսի նստեք ու յուրաքանչյուրին հարցրեք՝ փող չի բաժանվել, եթե ասեն չէ, ես կգամ ներողություն կխնդրեմ: Ժողովուրդը ձեզ ձա՞յն է տվել ու աճապարում է դեպի Ռուսաստա՞ն՛՛,-ընդգծեց պատգամավորը:

Խոսելով կառավարության կազմի մասին՝ Մանուկյանն ասաց, որ նրանք կին ծեծող մարզպետներ ու քաղաքապետերն են: ՛՛Վարդանիկն ինչքան պետք է հասներ, որ վերջապես ձերբակալեիք, փողոցի խուժանը ե՞րբ էր այսքան լկտի եղել, ընտրություններն իրենք են ղեկավարել: Նրանք դիտորդ էին, ներսում վերահսկում էին իրավիճակը, այս էր վիճակը, դուք դա թույլ եք տվել ու ասում եք՝ ժողովուրդն ընտրել է՛՛,-հայտարարեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ