Գարեջուրը եւ շամպայնն ավելի վտանգավոր են, քան օղին
Թույլ ալկոհոլային խմիչքներն ավելի վտանգավոր են, քան օղին, քանի որ մարդը կորցնում է վերահսկողությունը խմիչքի քանակության նկատմամբ: Նման եզրակացության են եկել բժիշկները եւ կազմել են ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքների ցանկը, որում հայտնվել են գարեջուրը, գինին, կոկտեյլները, շամպայնը, լիկյորը:
Մասնագետների խոսքով` գարեջրի վտանգավոր լինելը կայանում է նրանում, որ այն նպաստում է օրգանիզմում հաճույքի հորմոնի` դոֆամինի արտադրմանը, ինչն էլ շատ արագ կախվածություն է առաջացնում: Շամպայնը վտանգավոր է իր մեջ պարունավող ածխաթթու գազի պատճառով, որի շնորհիվ ալկոհոլը շատ արագ է հայտնվում արյան մեջ, ինչն էլ արագ եւ ուժեղ հարբածություն է առաջացնում:
Լիկյորի վնասակարությունը կայանում է շաքարի պարունակության մեծ քանակության մեջ: Նրա օգտագործման հետեւանքով հնարավոր է, որ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ առաջանան:
Օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունեն նաեւ գինին եւ կոկտեյլները, հատկապես վերջիններս, քանի որ նրանք իրենցից մի քանի ալկոհոլային խմիչքների խառնուրդ են ներկայացնում: