25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կենացները քաղցրացել են

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե նախորդ ծրագիրը շատ լավ հիշում է և կարող է միանշանակ ասել՝ ՛՛Կենացները քաղցրացել են՛՛:

Պատգամավորը հայտարարեց, թե կառավարության ծրագիրը մեկ հոգու կողմից է գրված: Իհարկե, դրական որոշ փոփոխություններ կան ծրագրում, սակայն ընդհանուր առմամբ այն ընդամենը լավ նախընտրական պլատֆորմ է: 

Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկ արած հայտարարությունը, թե հասարակության մտածողության մեջ փոփոխություն պետք է լինի՝ պատգամավորն ասաց, որ այդ հեղափոխությունը պետք է սկսվի հենց իշխանությունից ու կառավարությունից: 

՛՛Դուք ձեզնից պետք է սկսեք, պետական կառավարման համակարգում պետք է մտածողությունը փոխվի, դուք միսիոններ չեք, որ եկել եք այս վայրի ցեղերին հանգստացնելու՛՛,-նշեց պատգամավորը:

Կաավարության հակակոռուպցիոն ծրագրի վերաբերյալ Արզումանյանն ասաց, որ կոռուպցիան փաթաթվում է հասարակության վզին պետական համակարգի կողմից: ՛՛Նման մոտեցումները քաղաքական անկարողության համար սեփական արատները հասարակության վզին փաթաթել է նշանակում՛՛: Արզումանյանն ասաց, որ կառավարությունն աշխատատեղեր ստեղծելու գործառույթ չպիտի ունենա:

Պատգամավորը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը միտում ունի զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում, սակայն առանց նորմալ ավիացիայի դա չի լինի:

՛՛Օդի քաղաքականությունն է մեր նման երկրի համար պետք՛՛,-եզրափակեց նա: 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ