09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Ամռան առաջին ամիսը ` զով և տեղումնառատ

Օդերևույթաբանները արդեն կանխատեսումներ են անում հունիս ամսվա եղանակային փոփոխությունների համար:Փաստորեն նախորդ տարիների համեմատ սպասվում է բավականին զով և տեղումնառատ եղանակ: Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև […]

Ջրվեժում մամաներն իրար են ծեծել, ”աղքատ” մաման վախենում է ոստիկաններից. Հրապարակ

Մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, եւ ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի: Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել: Նրանք մեկը մյուսի մազերն են […]

Լեւոնը փրկեց Ծառուկյանին. 168 ժամ

Երեկ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Անցյալ տարվա վերջին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ եթե ՀԱԿ-ը համաձայնի, որ հանձնաժողովը ստեղծվի 2013թ. նախագահական ընտրություններից հետո, ապա իրենք սկզբունքորեն դեմ […]

”Նե ստանդարտ ա” հո զոռով չի. 168 ժամ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին, չնայած Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Նույն աղբյուրների համաձայն, ԲՀԿ-ն դա հիմնավորելու է նրանով, թե բազմիցս հայտարարել է, որ դեմ է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությանը, և այս ծրագրի ներկայացմամբ` որևէ բան […]

Քեթրինի Միհրանի առաջխաղացումը կասեցվել է. Հրապարակ

Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ` տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որեւէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել:  Ըստ թերթի աղբյուրների` այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետեւ մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական “շարքերում”, մնացյալ փոփոխությունների […]

Մեռելները թող թաղեն մեռելներին, երկիրը նորից տանուլ չտանք. Իրատես de facto

Ո՞ւմ է ձեռնտու: Շատերին: Երկար ժամանակ է` “շատերն” առաջնորդվում են մեն-միակ մտայնությամբ` ապակայունացնել, անվերահսկելի դարձնել իրավիճակը: Հետո կերեւա: Ընտրությունները չտվեցին այդ հնարավորությունը:  Այն, որ իշխանությունները պարտավոր են շատ լուրջ քայլեր ձեռնարկել այս երկրում, ու դեռ հարց է` այդ քայլերը արդյունավե՞տ կլինեն, թե՞ ոչ, որովհետեւ արդեն իսկ բավականին ուշացած են, այնուհանդերձ, լավ է ուշ, քան երբեք։ […]

Եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելո. Իրատես de facto

Նոյեմբերյանում սպանված զինվորի դին Երեւան բերելու հարցում, ըստ որոշ գնահատականների, ադեկվատ չեն եղել իշխանությունները. նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` գյուղացիները դին վերցրած գան Երեւան` ցույցի։  “Եթե իշխանությունները ադեկվատ լինեին, եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելու, սփոփելու, ապա նման բան հաստատ չէր լինի”,- ասաց Լյուքս Ստեփանյանի ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրը:  Ընդ […]

Ծառուկյանը վախեցե՞լ է . Ժամանակ

Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին: Թերթի հարցին, թե ինչու է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին  Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է հիմա արդեն կարող է մասնակցել: Ի դեպ, Գ. […]

Չկարդալ ընդդիմադիր թերթեր. Հրապարակ

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի “ունիկալ” նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, եւ, հավանաբար, սրան է գումարվել նաեւ մամուլի նկատմամբ իր եւ իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված