10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քեթրինի Միհրանի առաջխաղացումը կասեցվել է. Հրապարակ

Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ` տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որեւէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել: 

Ըստ թերթի աղբյուրների` այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետեւ մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական “շարքերում”, մնացյալ փոփոխությունների համար պատրաստ կանգնած պաշտոնյաները պետք է սպասեն մինչեւ աշուն:

 Նրանց թվում` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որ մինչեւ մայիսյան եռատոնը լրջորեն պատրաստվում էր տեղափոխության, եւ, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չէր բացառվում, որ վերջինս զբաղեցնի մաքսայինի պետի պաշտոնը:

Սակայն էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը՝ կապված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որով հերքում են նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու փաստը, կասեցրել է Քեթրինի Միհրանի “մրցակցային” առաջխաղացումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ