06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելո. Իրատես de facto

Նոյեմբերյանում սպանված զինվորի դին Երեւան բերելու հարցում, ըստ որոշ գնահատականների, ադեկվատ չեն եղել իշխանությունները. նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` գյուղացիները դին վերցրած գան Երեւան` ցույցի։ 

“Եթե իշխանությունները ադեկվատ լինեին, եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելու, սփոփելու, ապա նման բան հաստատ չէր լինի”,- ասաց Լյուքս Ստեփանյանի ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրը: 

Ընդ որում, ՊՆ-ին, ըստ թերթի տեղեկությունների, զգուշացրել են, որ հնարավոր է նման բան: 
Այնուհետեւ պտույտի մեջ մտավ վարկածը, թե զինվորի հարազատներին ուղղորդողներ են եղել, երկու օր շարունակ նրբորեն, աննկատ տարվել է այդ աշխատանքը, իսկ հիմնական “պատասխանատուն”, ըստ թերթի աղբյուրի, երկու օր է` “թռել” է, չկա: Տրվում են մի շարք անուններ, այդ թվում եւ` իրավապաշտպանների, վերջիններս էլ ժխտում են այդ լուրերը:

“Ուղղորդողի” կամ “ուղղորդողների” մասին խոսելն այս պահին պատշաճ չէ , սպասում են` տղայի “յոթը” տան, նոր այդ մասին: Ըստ  թերթի աղբյուրի` գյուղապետը նույնպես տեղյակ չէ: 

Ի դեպ, Ստեփանյանների ընտանիքը գյուղում հարգված, պարկեշտ օջախի համբավ ունի: Նրանք նաեւ ապահով ընտանիք են:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ