16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ջրվեժում մամաներն իրար են ծեծել, ”աղքատ” մաման վախենում է ոստիկաններից. Հրապարակ

Մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, եւ ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի: Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել:

Նրանք մեկը մյուսի մազերն են պոկել, տապալել են միմյանց ասֆալտին, իրար երես ճանկռել: Այս տեսարանը դիտել են հարակից տների բնակիչները, սակայն ամենաշատն ուրախացել են երեխաները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետեւել են մամաների տուրուդմփոցին` փորձելով պարզել, թե ում մաման է ավելի ուժեղ:

Այժմ այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը: “Մանրամասները մեզ ներկայացրեց կռվարար մամաներից մեկը: Նա պատմեց, որ այս մարտաֆիլմի մասնակիցներից մեկն ապահովված մայրիկ է, եւ նրա մասով, հաստատ, քննությունը կարճ կլինի: Ուսուցչուհին նույնպես պատասխանատվություն չի կրի, քանի որ դեպքը եղել է դպրոցից դուրս: Մեզ հետ զրուցող կինը վախենում էր, որ իրենց` “աղքատ” մամաներին, ոստիկանները հանգիստ չեն թողնի:

Ջրվեժի դպրոցի տնօրեն Վարդանյանն ասաց, որ այս միջադեպը եղել է փողոցում, դպրոցի հետ կապ չունի, եւ որ կռիվը ոչ թե երեխաներն են սկսել, այլ դպրոցի առաջ նրանց սպասող ծնողները: Մայրիկներից մեկին թվացել է, թե մյուսն իր վրա ծիծաղում է, որից հետո սկսվել է քաշքշուկը:

Ըստ տնօրենի, ոստիկաններն ընդամենը բացատրական աշխատանք են տարել կռվարար երկու կանանց հետ, պարզաբանել են նրանց, որ չի կարելի իրար վիրավորել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ