10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Հազար Էջից բաղկացած “Բարև Երևան”-ի նյութերը առանձնապես հիմնավոր չեն. Արմեն Սմբատյան

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ`գնահատական տվեց “Բարև Երևան” դաշինքի և ԿԸՀ-ի միջև ստեղծված անհամաձայնությանը: Մասնավորապես նա անդրադարձավ “Բարև Երևան” դաշինքի բողոք-դիմումին, որը այսօր մերժվեց վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Արմեն Սմբատյանի համար դատարանի որոշումը սպասելի էր: “Ընտրությունները ամփոփվում են այն պարագայում, երբ եթե անգամ եղել են ընտրախախտումներ դրանք ինչ ազդեցություն են ունեցել […]

Ասք էշի արձանի եւ պատգամավորի մասին /վիդեո/

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը այսօր մայիսի 20-ին Ազգային ժողովում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները սպասում էին նրան, որպեսզի հարցեր տան, իսկ այդ պահին ընդառաջ դուրս եկավ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հասնելով լրագրողներին` նա երկու ձեռքերը մեկնեց առաջ եւ “քըշ-քըշ” արեց: Henaran.am-ը ԲՀԿ-ական պատգամավորին հարցրեց, թե ում էր պատգամավորը ՛՛քշում՛՛, եւ արդյո՞ք առյուծների […]

Բեքհեմը հուզմունքից արտասվել է հրաժեշտի պահին /վիդեո/

Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը խաղացել է իր վերջին խաղը: Օրերս նա հայտարարել էր իր սպորտային կարիերան ավարտելու մտադրության մասին: Իր մարզական կարիերայի վերջին խաղը ֆուտբոլիստն անց է կացրել “Պարի Սեն-Ժերմեն” ակումբի կազմում: Տրիբունաներից Դեյվիդին աջակցել են կինը` 4 երեխաների հետ, ծնողները եւ 45 հազար նվիրյալ երկրպագուները: “Բրեստ” թիմի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակ տանելուց հետո “Պարի Սեն-Ժերմենի” […]

“Բարև Երևան”-ը 2 քայլ էլ ունի

“Բարև Երևան” դաշինքի կողմից ՀՀ վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի համար այսօր` մայիսի 20-ին վարչական դատարանի կողմից դաշինքի հայցի մերժումը սպասելի էր. “Քանի որ այս ընթացքում դատարանի մոտեցումը այն էր, որ չենք քննարկելու այն, թե ինչքան իրավախախտումներ են տեղի ունեցել, եթե դա նույնիսկ քրեական հաղորդում էր “: Լուսինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բաղկացած […]

Վրացուհու ճիչը ահաբեկել է հանդիսատեսին /վիդեո/

21-ամյա վրացի մարզիկ Մարինա Պուտկարաձեն բազկամարտի ընթացքում իր ճիչով մահու չափ վախեցրել է բոլորին, բացի իր մրցակցից:  Մարտական ճիչը, ամենայն հավանականությամբ, պետք է հոգեբանական ազդեցություն ունենար մրցակցի`ուկրաինուհի Անաստասիա Գոնչարենկոյի վրա, սակայն վերջինս “հոգեբանական գրոհին” զոհ չգնաց: Սակայն Պուտկարաձեն կարող է արդեն համարձակորեն հավակնել որեւէ տեղի` “ամենաբարձր” մարզիկների շարքերում: Այդ թվում, մրցել Մարիա Շարապովայի հետ, ով այդ ոլորտում ռեկորդակիր է:  Ասում են, […]

Մեդալներ Եվրոպայից

Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացվող. սամբոյի Եվրոպայի 2013թ առաջնության վերջին օրը ևս մեկ մեդալ Հայաստանի հավաքականի օգտին նվաճեց մեր փորձառու մարզիկներից Վաչիկ Վարդանյանը: 68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի: Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել նաև Տիգրան Կիրակոսյանը /52 կգ/, երրորդ՝ Սոսե Բալասանյանը /52 կգ/ և Մավրիկ Նասիբյանը 74 կգ/: Այսպիսով, […]

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35.000-ից կդառնա 45000 դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Վերջինս վարչապետից հետաքրքվեց, թե ինչ գնահտական կտա նախորդ կառավարությանը, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի 5-7% աճի խնդիր էր դրված, ինչը սակայն չի ապահովվել: “Նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ավելացման ի՞նչ ցուցանիշներ եք ունեցել”,-հարցրեց […]

Ծառուկյանի համար հաստատ տեսանելի կլիներ, եթե. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատեց հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից: Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարեւոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված