09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հազար Էջից բաղկացած “Բարև Երևան”-ի նյութերը առանձնապես հիմնավոր չեն. Արմեն Սմբատյան

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ`գնահատական տվեց “Բարև Երևան” դաշինքի և ԿԸՀ-ի միջև ստեղծված անհամաձայնությանը:

Մասնավորապես նա անդրադարձավ “Բարև Երևան” դաշինքի բողոք-դիմումին, որը այսօր մերժվեց վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Արմեն Սմբատյանի համար դատարանի որոշումը սպասելի էր:

“Ընտրությունները ամփոփվում են այն պարագայում, երբ եթե անգամ եղել են ընտրախախտումներ դրանք ինչ ազդեցություն են ունեցել ընտրության և քվեարկության վրա: Այդ հարցի ճշտումից հետո են ընտրական հանձնաժողովները իրականացնում ընտրական արդյունքների ամփոփում: Եթե եղել են խախտումներ և դրանց վերաբերյալ  կան դատախազություն և ոստիկանություն դիմումներ , համապատասխան նյութեր և քրեական գործեր և այլն: Ուրեմն դա արդեն այլ մարմինների գործն է, բոլորովին այլ ընթացակարգ է”,-փաստեց Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանի դիտարկմամբ “Բարև Երևան”-ի  1 000 էջից կազմված նյութերը առանձնապես  հիմնավոր չեն:

Արմեն Սմբատյանի դիտարկումները` Henaran.am –ի  տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ