Նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35.000-ից կդառնա 45000 դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
Վերջինս վարչապետից հետաքրքվեց, թե ինչ գնահտական կտա նախորդ կառավարությանը, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի 5-7% աճի խնդիր էր դրված, ինչը սակայն չի ապահովվել: “Նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ավելացման ի՞նչ ցուցանիշներ եք ունեցել”,-հարցրեց Մինասյանը:
Վարաչպետը դժավարացավ գնահատական տալ նախորդ կառավարությանը, ՛՛այդ գնահատականը տալիս է ՀՀ քաղաքացին` մեր արած-չարածի համար”:
“Մենք Ձեր դատին ենք ներկայացնում բոլոր սոցիալական թիրախները. նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը զամբյուղի հետ, կենսաթոշակները, նպաստները, ես կարծում եմ՝ սա ավելի ճիշտ մոտեցում է”,- եզրափակեց Սարգսյանը: