08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի համար հաստատ տեսանելի կլիներ, եթե. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատեց հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից:

Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարեւոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ ընդամենը:

“Իմ հարգարժան գործընկերը եթե ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ հաճախեր ու մասնակցեր ազգային անվտանգության խորհրդի նիստերին, ապա նման հարց չէր ունենա“,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով, քանի որ ԲՀԿ-ն այլեւս կառավարության մաս չէ, ուստի պատասխանատվություն չունի այս կառավարության գործունեության համար: Ըստ ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահի՝ այս դեպքում ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ թե ԲՀԿ-ական նախարարները, փոխնախարարները, մարզպետները, այլ բոլոր նրանք, ոքվեր ԲՀԿ են եւ աշխատում են պետական կառույցներում:

“Հիմա նրանց համար հստակ չէ` պատասխանատու են արդյո՞ք կառավարության համար, թե՞ ոչ “,-ասաց Շարմազանովը: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի այն մտքին, թե հանդուրժողականություն չկա ընդդիմության եւ իշխանության միջեւ, Շարմազանովը ասաց, որ 2008թ-ի համեմատ դրական տեղաշարժեր կան: Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, Հայաստանում բացակայում է դասական քաղաքականությունը:

“Հայաստանում այն ժամանակ կձեւավորվի դասական քաղաքականության մշակույթ, երբ քաղաքականությամբ զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ