27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Հովհաննիսյանը՝ Գալուստ Սահակյանին

՛՛Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել, եթե մահացածները կարողացել են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը իր խոսքում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Երբ կառավարության անդամներն ու պատգամավորներն սկսեցին բարձրաձայն ծիծաղել, պատգամավորը հարցրեց.՛՛ Ինչո՞ւ եք ծիծաղում, դա չեմ հասկանում: 

 Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որ դուք մնաք իշխանութան գլուխ, ինչու չի կարելի նրանց օգտագործել այլ ուղղությամբ՛՛:

 Հովհաննիսյանը նշեց, որ Աժ-ում գազի գնից, արմավիրցիների խնդիրներից խոսելն անիմաստ է, որովհետև այստեղ քննարկվում է իշխանության որակը,՛՛ ով բացահայտ ասում է, որ ամեն ինչ անում է իշխանության գլուխ մնալու համար՛: 

՛՛Բայց չէ որ իշխանության գլուխ մնալու համար միայն դրական ռեֆորմը, ժողովրդի բարեկեցությունն են օգտակար, ուրիշ մեթոդներն էլ են օգտակար, օրինակ՝ բռնի մեթոդները՛՛: Հովհաննիսյանն ասաց, թե ինչու չպիտի իշխանությունը ցանկանա նորմալ միջին խավ ստեղծել:

՛՛Երբ դու որոշում ես, որ այդ միջին դասը գալու է քո դեմ քվեարկի, դու ասում ես՝ ավելի լավ է թող արտագաղթեն, թող գնան: Դու մտածում ես՝ ինչու ինձ կոտորեմ ու կրթություն տամ ժողովրդին: Անգրագետ մարդը շատ ավելի ձեռնտու է, քանի որ նրանց ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել՛՛,-շեշտեց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն արտահայտությանը, թե ՀՀԿ-ն լավագույնը չէ, սակայն նրանից լավը չկա .

՛՛ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցության  մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասաց, որ մեզնից լավը չկա, հավանաբար, կառավարությունն այս խոսքերը լուրջ է ընդունել: Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել, դու չեք ամենալավը, դուք պիտի մեզ ապացուցեք, որ դուք ամենավատը չեք՛՛:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ օլիգարխների դեմ պայքար ևս կառավարությունը չի տալիս: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ