27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ… ՛՛

Այսօր Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակեց անդրադառնալ “խարդախ դատախազ” Աղվան Հովսեփյանին: Նրան փորձեց առարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, որ վիրավորանքներով չխոսի: 

“Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,-ասաց Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ  գիտի, թե որն է վիրավորանքը: 

Ըստ Զ. Փոստանջյանի, կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի միջամտել ու չի կանխել այդ որոշումները, ու հետագայում չի դադարեցնել այդ որոշումների կատարումը:

Պատգամավորը հայտարարեց, որ Բյուրական գյուղում  կառուցվող ՀԷԿ-ը պատականում է  Աղվան Հովսեփյանին: Այդ ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են գյուղացիները, սակայն դատախազը անտեսում է դա:

“Գյուղում առանց այդ էլ դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ”,-ասաց` Փոստանջյանը` հայտարարելով, որ ինքը ընդամենը մեջբերեց գյուղացիների խոսքերը: Փոստանջյանը նաեւ ասաց, որ հնարավոր է դատախազի ՀԷԿ-ը փաստաթղթերով ուրիշի անունով գրանցված լինի:

“Եվ այդ խարդախ դատախազը գալիս է այստեղ եւ մեր գործընկերոջը մեղադրելով խարդախության մեջ` միջնորդում զրկել անձեռնմխելիությունից”,-ասաց Փոստանջյանը:

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը պատգամավորներին կոռեկտության կոչ արեց, ասաց՝ ուրիշներին վիրավորելով մարդիկ իրենց չեն արժեւորում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ