Բագրատյանը ցտեսություն ասաց ու հեռացավ
_1369125862.jpg)
՛՛Շատ էական փուլում ենք մենք ապրում, վերջապես ինչպե՞ս առաջ գնալ… չեմ ուզում անդրադառնամ նախորդ հինգ տարվա կառավարության գործունեությանը, ցուցանիշները ձախողված են, հինգ տարում վեց տոկոս աճ է ապահովվել, իսկ աշխարհում տասներեք տոկոս: Մենք հետ ենք մնում աշխարհից: Իսկ այդ աճերն էլ վիճելի են: Գործնականում մենք բյուջեի աճ չունենք՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ կառավարության ծրագրում չպիտի գրվի, թե դատական համակարգը պետք է արդյունավետ գործի, քանի որ դա ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ դա ի սկզբանե դատական համակարգի գործառույթներից է: Նույն կերպ չպիտի գրվի, թե զբոսաշրջության մեջ պետք է մասնագետներ ավելանան:
Բագրատյանը նշեց, որ կառավարությունը պետք է ներկայացներ, թե ինչպես է գեներացնում ներդրումները, պիտի ցույց տար՝ ինչպես է այդ ներդրումները տրանսֆորմացնում իրական ներդրումների:
՛՛Կառավարությունը պիտի ասեր ամեն տարի առնվազն 3-4 միլիարդ դրամ պիտի ներմուծվեր բյուջե, ու ինչպես պետք է դա արվեր՛՛,-նշեց նա:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին. ՛՛Առողջապահությունը պետք է լինի մարդու համար, դա մենք գիտենք, դա ամբողջ աշխարհը գիտի, պարոն վարչապետ, դա չպիտի գրվի, պետք է լուրջ նայենք՝ ինչ է կատարվում՛՛:
Ապա դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ Բագրատյանն ասաց, որ նրանց ներկայացրած ցուցանիշները ևս իրականությանը չեն համապատասխանում: ՛՛ՀՀ-ում 812 հազար հեկտար բանջարեղեն անհնար է արտադրել, նստեք կոմպյուտրի առաջ ու գուգլ մափով տեսեք՝ ինչ է խաղողը: 645 հազար տոննա կարտոֆիլ չէր կարող սպառել երկու-երեք միլիոն մարդը, կարգի բերեք այս տնտեսությունը, իմացեք ճիշտ թվերը: Շնորհակալություն, ցեսություն ձեզ՛՛,-այսպես Բագրատյանը եզրափակեց իր ելույթը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց. ՛՛Գնո՞ւմ եք պարոն Բագրատյան՛՛:
Մի քանի րոպե անց Բագրատյանը լքեց դահլիճը: