12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/

43-ամյա Գոհար Նիկոլայի Սարգսյանը “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում դեռ երեք տարի էլ կմնա: Դատարանի վճռով, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի, 6 ամիս  ժամկետով: Այս հոդվածը` մարդկանց արեւռտուրն է:  Գոհար Սարգսյանը 2009 թ. նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող իր բնակարան է հրավիրում գյումրեցի Սեդա Մանուկյանին` խոստանալով նրան […]

ԲՀԿ-ն գնեց սրբերին /վիդեո/

՛՛Հյուսիսային պողոտայում՛՛ ապրիլի 12-ին ԲՀԿ-ի նախընտրական ակցիայի ժամանակ միջին տարիքի մի մարդ մոտեցավ ԲՀԿ-ականներին եւ առաջարկեց օրացույցներ գնել: Ավելի շուտ` օրացույցները Սրբապատկերներով օրացույցը դնելով բոլորի ձեռքին` ասաց՝ ՛՛րտի ուզածով վճարեն՛՛: Թե ով ինչքան վճարեց` տեսանյութում:

18-ամյա ուսանողը կրակ է բացել առեւտրի կենտրոնում

Ամերիկյան Վիրիջինիա նահանգի քոլեջի ուսանողը կրակել է ամբոխի վրա, վիրավոր են 2 կին, հաղորդում է “Associated Press”-ը: Միջադեպը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում, վիրավորներին անմիջապես հոսպիտալացրել են: Կրակողը` 18-ամյա Նիլ Ալեն Մակինսը, ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: նրան ձերբակալել են, ներկա պահին ոստիիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները:  ԱՄՆ-ում վերջերս նման դեպքերն ավելի հաճախակի բնույթ են կրում: […]

Բագրատյանը սկսում է զարմանալ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է տնտեսական նախորդ տարին: ”Տնտեսական տարվա (2012թ) ամփոփումը այս պահին շատ կարևոր է, քանի որ առաջիկա մի քանի օրերին վարչապետ է նշանակվելու։ Դատելով ամեն ինչից կառավարությունը կամ ԱՎԾ-ն առայժմ կարողանում են թվերի մանիպուլյցիաներով ինչ-որ աճ ցույց տալ, նախագահն էլ դրանք մատուցում է լրագրողներին։ […]

Արսենյանը բարձրացնում է, Օսկանյանը՝ գցում. 168 ժամ

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: Ըստ թերթի, Օսկանյանը քննադատում է իշխանություններին, նրանց մեղադրում ընտրակեղծարարության մեջ, իսկ Արսենյանը` ընդհակառակը, խոսում է ՀՀԿ-ականների հետ ունեցած անձնական մտերմության եւ Երեւանը բարեկարգելու հարցում նրանց հետ ունեցած ընդհանուր ծրագրերի մասին: Հենց այս հակադրությամբ է […]

Հավատում են, մի ուրիշ կարգի. Հայկական ժամանակ

Թերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրել է Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը: Ըստ թերթի, դրանք այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետագոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել: Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` […]

Ոստիկանական հարուստ բուրգը. Հայկական ժամանակ

Մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: Այդ մասին թերթին հայտնել են  ոստիկանության իր  աղբյուրները: Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու “սկել”: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց […]

Րաֆֆուց խաբար չի. 168 ժամ

“Ես որեւէ բանից տեղյակ չեմ, որեւէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երեւանում էի` մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում”,- երեկ `թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը լուրջ դերակատարություն է ունեցել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի […]

Սկանդալ՝ Տիգրան Սարգսյանի եղբորորդուն չի բավարարում. Հրապարակ

Օրերս Երեւանի տնտեսագիտական համալսարանում  վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել:  Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների ու երիտասարդ գիտնականի միջեւ սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում: Ըստ բուհում տարածված խոսակցությունների, հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի