18-ամյա ուսանողը կրակ է բացել առեւտրի կենտրոնում
Ամերիկյան Վիրիջինիա նահանգի քոլեջի ուսանողը կրակել է ամբոխի վրա, վիրավոր են 2 կին, հաղորդում է “Associated Press”-ը: Միջադեպը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում, վիրավորներին անմիջապես հոսպիտալացրել են:
Կրակողը` 18-ամյա Նիլ Ալեն Մակինսը, ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: նրան ձերբակալել են, ներկա պահին ոստիիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները:
ԱՄՆ-ում վերջերս նման դեպքերն ավելի հաճախակի բնույթ են կրում: 2012-ի դեկտեմբերին ողջ աշխարհը ցնցեց Նյութաուն քաղաքում տեղի ունեցած դեպքը, երբ 20-ամյա Ադամ Լանզան սպանեց 20 աշակերտների եւ 6 ուսուցիչների: Այդ սարսափելի միջադեպից հետո ԱՄՆ-ում սկսեցին ակտիվորեն քննարկել զենքի վաճառքը սահմանփակելու մասին, սակայն նման միջադեպերը շարունակվում են: