15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆուց խաբար չի. 168 ժամ

“Ես որեւէ բանից տեղյակ չեմ, որեւէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երեւանում էի` մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում”,- երեկ `թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը լուրջ դերակատարություն է ունեցել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի ու հանդիպումների կազմակերպման գործում:

Միաժամանակ Արա Աբրահամյանն ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներն ունեին նաեւ դրական կողմ: Ըստ նրա` դրանք ցույց տվեցին իշխանություններին, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: “Երկրում լուրջ փոփոխություններ են պետք, ժողովուրդը շատ ծանր վիճակում է ապրում”,-ասել է Արա Աբրահամյանը:

Թերթը հիշեցնում է, որ ըստ մոսկովյան աղբյուրների` Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ: “Ժառանգությունից” պաշտոնապես այս տեղեկությունը չեն հերքել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ