13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Տիգրան Խզմալյանը ՛՛Մազ՛՛-ին մեծ արվեստագետ է համարում

“ Սարդարապատ “ և “Նախախորհրդարան” նախաձեռնությունների անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը չի պատրաստվում մեկնաբանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հայտարարությունը, թե Խզմալյանն ՛՛ագենտ է՛՛: ”Երկիրը լիքն է պատվիրված ու անուղղակի գործակալներով, մնում է պարզել ինքը պատվիրված է, թե անուղղակի”,-ասել է Մազմանյանը: Henaran.am-ը Տիգրան Խզմալյանից փորձեց պարզել, թե իրականության հետ որքան է առնչվում […]

Առանց տեղումների եղանակ

Ապրիլի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ին կբարձրանա […]

Բոլոր ժամանակների ամենատգեղ ավտոմեքենաները /ֆոտո/

Հայտնի “Motor.ru” պորտալը հրապարակել է աշխարհի ամենատգեղ ավտոմեքենաների ցանկը, որոնք ոչ միայն արտաքին գրավչություն չունեն,այլ նաեւ անհարմարավետ են, տարօրինակ անուններ ունեն կամ պարզապես ուշադրություն չեն գրավում: Դրանց շարքում են հայտնվել այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են “Ռոլս Ռոյսը”, “Ալֆա Ռոմեոն”, “Ֆորդ Սկորպիոն”, “Պոնտիակ Ացտեկը”, “Ֆիատ Մուլտիպլան” եւ այլն:

Ո՞վ է քվեարկելու Թոքմաջյանի օգտին /վիդեո/

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Թոքմաջյանը գտնում է, որ յուրաքանչյուր ուժ ընտրության է գնում հաղթելու և առավել շատ ձայներ հավաքելու համար: ”Յուրաքանչյուր ուժ գնում է հաղթելու համար, վերջնական գնահատականը տալիս է ընտրողը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թոքմաջյանը՝ նշելով, որ մարդիկ ձայն են տալիս կամ ցուցակին, կամ կոնկրետ […]

“Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” կոնֆերանս Իսպանիայի Սենատում

Ապրիլի 11-ին Իսպանիայի Թագավորության  Սենատում կայացավ կոնֆերանս` “Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” խորագրով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը  ներկա էին Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ եւ կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ […]

Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ. պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Մի առիթով գրել էի, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, դադարեցրել է իր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերն ու ակնոցների բաժանումը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող բարեգործություն։ Մտածում էի՝ հավանաբար պատճառը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր։ Ձայներ հավաքելու կարիք չկար։ Սպասում էի, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, […]

Միանայի՝ ի՞նչ անեի` աղոթեի՞ Վովայի հետ /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ ապրիլի 13-ին ՀԱԿ հիմնադիր համագումարում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, նախ ասաց, որ միակ քաղաքական ուժը ՀԱԿ-ն է, որը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է նախագահական ընտրություններում: “Եվ եթե չչափազանցնեմ, Ազատության հրապարակի կեսը Կոնգրեսի ակտիվիստներն էին”,-ասաց Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` իրենց մեղադրեցին, թե ինչու ՀԱԿ ղեկավարությունը հարթակում չէ: “Փորձեմ մեջբերել հարգարժան Սերժ […]

Ապրիլի 7-ից 13-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները  շարունակել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի