08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ. պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Մի առիթով գրել էի, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, դադարեցրել է իր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերն ու ակնոցների բաժանումը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող բարեգործություն։

Մտածում էի՝ հավանաբար պատճառը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր։ Ձայներ հավաքելու կարիք չկար։ Սպասում էի, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կվերականգնի այդ լավ ավանդույթը։ Սակայն այսօր էլ մոռացության է մատնվել մարդկանց համար խիստ կարևոր սոցիալական այս խնդիրը։

Պարզապես ժամանակին ”Բարգավաճ Հայաստանը”, ղեկավարելով առողջապահության ոլորտը, պետական միջոցներն ու պետական ծրագրերը սեփականաշնորհում էր ու ներկայացնում որպես մեծ բարեգործություն ժողովրդին։

Եթե իրոք այդքան մտածում եք մարդկանց մասին, ապա ինչու առողջապահության նախարարի պորտֆելին հրաժեշտ տալուց հետո դադարեցվեց այդ բարեգործությունը։ Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ