15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հավատում են, մի ուրիշ կարգի. Հայկական ժամանակ

Թերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրել է Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը: Ըստ թերթի, դրանք այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետագոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել:

Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի 29-ամյա գործազուրկ որդին` Դավիթ Սեդրակյանը, հայտարարագրի մեջ նախատեսված տողերով չի կարողացել սահմանափակվել` գրանցելով 12 միավոր անշարժ գույք:

Միայն շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5000 քմ: Սեդրակյան կրտսերի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 200 միլիոն դրամ: Տիպիկ հայ երիտասարդ գործազուրկի օրինակ` տաղանդավոր, կրթված… բայց գործազուրկ ու միլիոնատեր:

 Իսկ եթե նա երկար փնտրտուքից հետո վերջապես աշխատանք գտներ, ապա նրա հայտարարագիրը կնմանվեր նույն ցուցակում ներգրավված “Լուսաստղ Շուգր” ընկերության (Ախուրյանի շաքարի գործարան) փոխտնօրեն Արթուր Պետրոսյանի ներկայացրածին: Լայն հանրությանն անհայտ սույն անձի անշարժ գույքի ցանկը ընդգրկված է մեկ ամբողջ տպագիր էջում` 34 տողում:

Այսինքն` նա ունի 34 միավոր անշարժ գույք, որից 7-ը` միայն Հյուսիսային պողոտայում, 4-ը` Սաֆարյան փողոցում, եւս մի քանիսը՝ Բագրատունյաց եւ այլ փողոցներում: Նրա հայտարարագրած բնակարանների, ավտոտնակների, շենք շինությունների ընղհանուր մակերեսը կազմում է 40 հազար 149 քմ: Սույն անձի հայտարարագրած հողամասերը միասին կազմում են ավելի քան 155 հա: “Եվ գիտե՞ք, թե ինչպես է նա վաստակել այս ունեցվածքը: Շատ պարզ՝ “Լուսաստղ Շուգրի” փոխտնօրենի պաշտոնում իր ստացած ամսական 96 հազար դրամ աշխատավարձով:

Դե իհարկե, լկտի հերյուրանքներ են, թե Արթուր Պետրոսյանի հայտարարագրած գույքը իրականում պատկանում է այդ նույն “Լուսաստղ շուգարի” սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Հերյուրանք է, քանի որ “Լուսաստղ Շուգրն” էլ, ինչպես ասում է Սամվել Ալեքսանյանը, իրեն չի պատկանում: Կարելի է ենթադրել, որ եթե “Լուսաստղ Շուգրի” փոխտնօրենին տալիս են 96 հազար դրամ աշխատավարձ, ապա բանվորները ստանում են 10 հազար դրամ աշխատավարձ ու ոչ մի ստվեր այդ ընկերությունում չկա:

Սիայն թե 2011 եւ 2012 թվականների ընթացքում գրեթե նույն ծավալի (50 հազար տոննա) շաքարավազ արտադրելով, այդ ընկերությունը 2012 թվականին 20 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2011­ին: Ի՞նչ ստվեր, ի՞նչ բան: Սերժ Սարգսյանն էլ հո գիտի, որ ասում է “նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է”: Հավատում ենք մի ուրիշ կարգի”,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ