08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանական հարուստ բուրգը. Հայկական ժամանակ

Մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: Այդ մասին թերթին հայտնել են  ոստիկանության իր  աղբյուրները:

Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու “սկել”: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել եւ ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի “շրջանառությունը” եղել է մի քանի միլիոն դոլար:

Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ մեր նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է եւ ուսումնասիրվում է: “Այս գործը այնքան աղմկոտ է լինելու եւ այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար”,-եզրափակում է թերթը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ