Մալաթիայի Գոհարը Սեդային մարմնավաճառության է դրդել. հատուկ ռեպորտաժ կալանավայրից./վիդեո/
43-ամյա Գոհար Նիկոլայի Սարգսյանը “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում դեռ երեք տարի էլ կմնա: Դատարանի վճռով, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի, 6 ամիս ժամկետով: Այս հոդվածը` մարդկանց արեւռտուրն է:
Գոհար Սարգսյանը 2009 թ. նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող իր բնակարան է հրավիրում գյումրեցի Սեդա Մանուկյանին` խոստանալով նրան աշխատանքի տեղավորել: Սակայն խաբում է Սեդային, մի քանի օր պահում է իր տանը , նրա համար սեփական նախաձեռնությամբ պարտքով ձեռք է բերում հագուստներ, այլ պարագաներ, ապա դրանք ուռճացված գներով` ապառքով վաճառում Սեդա Մանուկյանին:
Ըստ դատավճռի` Սեդային Գոհարը գցել է արհեստական պարտքերի տակ, որից հետո 2009թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. օգոստոսի 21-ը օգտագործելով պարտքերը վերադարձնելու առումով Սեդա Մանուկյանի մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ:
“Թրաֆիկինգի հոդված են սարքել գլխիս, ես ինչ եմ արել, որ ինձ սխալ են դատել, պիտի դատեն 61 հոդվածով”,-ասում է Գոհարն ու չի բացահայտում, թե ինչ հոդված է: “Ըտեղ հստակ ասվում է, տանդ մեջ ապաստան տալը ”,-ասաց Գոհարը:
Իսկ քրեական օրենսգրքի 261 հոդվածով պատիժ է սահմանված մարդուն պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու համար:
Դժգոհ է նախաքննական մարմնից. իր խոսքով, ստիպում էին այլ բան ասի, գրի, իսկ ինքը ցուցմունք չի տվել այդպես: Ըստ Գոհարի` մասնագիտությամբ բիզնեսմեն է, կալանավայրում` ակումբի եւ բակի մաքրությամբ է զբաղվում: Ձեռագործություն է սովորել եւ գտնում է, որ փակ տարածքը մարդուն բավականին փոխում է:
Խոշտանգումներ, բռնություններ չկան. ինչ դրսում պատմում են սուտ է` շարունակում է Henaran.am-ի հետ զրուցել Գոհարը: Տոներն են նշում, աղոթում են, մի խոսքով կյանքը ուրախ է անցնում: Կալանավայրում համոզվել է, որ տան մեծից է ամեն ինչ կախված: Թե ով է տան մեծը, ինչպես է փոխվել Գոհար Սարգսյանն ու նրա ցանկությունները` տեսանյութում:
Վերջում միայն մի բան խնդրեց. “Երբ գրելու լինես երիտասարդ, խնդրում եմ կավելացնես`21 տարեկան հիվանդ աղջիկ ունեմ, զոհված ազատամարտիկի կին եմ՛՛:
Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: