Եղանակը

Ապրիլի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 26-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
Ապրիլի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 26-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
Ի գիտություն դիմորդների ԿԳՆ-ից տեղեկացնում են. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝ http://atc.am/level0_.php?cat_=1&id=73: Հիմք ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է […]
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի “Մեր Զոհերը” հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջացառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա […]
Ապրիլի 26-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ցրտահարությունից վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին, Զեդեա գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածություները: Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ռուսական ”Գազպրոմ” ընկերության հետ Հայաստանին վաճառվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը: ”Բանակցությունները շարունակվում են, ավարտվեն կասենք”,-ասաց նա: Հարցին` մոտավորապես երբ կավարտվեն գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները: ”Երբ ավարտվի կասնեք: Բանակցությունը մնում է բանակցություն, բանակցության համար կոնկրետ […]
Շվեդական ոստիկանությունը կանադացի դեռահաս երգիչ Ջասթին Բիբերի հյուրախաղերի ավտոբուսում թմրանյութեր եւ էլեկտրաշոկեր է հայտնաբերել: Թե ում են պատկանում դրանք, առայժմ հայտնի չէ, հաղորդում է “Sky News”-ը: Սակայն իշխանությունները մտադիր չեն խոչընդոտել Բիբերի եւ նրա թիմի` Շվեդիայից մեկնելուն: Ոստիկանների ուշադրությունը գրավել է ավտոբուսի տարածքից զգացվող մարիխուանայի հոտը, որից հետո էլ նրանք որոշել են ստուգել այն: Ոչ մեծ […]
Հնդկաստանի Փենջաբ նահանգի 47-ամյա բնակիչ Ֆերոզ Խանը կկանգնի դատարանի առջեւ` նորածին թոռանը “Facebook”-ի միջոցով պայմանավորվելով վաճառելու համար: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա Խանին մինչեւ 7 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Բացի Խանից, ձերբակալվել են նաեւ նրա 2 հանցակիցները, ովքեր օգնել են նրան կազմակերպել երեխայի վաճառքը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Խանի դուստրը` Նուրին, ծննդաբերել է […]
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանին: Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է “Իլուր” լրատվական կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը: “Շատ հուզիչ որոշում է”,-գրում է թերթը եւ հավելում, որ հարց է առաջանում` ինչու Վլ. Գասպարյանը […]
Դեռ անցած տարվա սկզբներից` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստական փուլերից, սկսեցին խոսակցություններ շրջանառվել` ՀՀԿ-ում` երիտհանրապետականներ եւ տարեցների հակասությունների մասին: Այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, նոր երանգներ ու դրսեւորումներ ստանում: Մասնավորաբար, վերջերս մամուլում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբում եւս երիտասարդներն ամեն ինչ իրենց ձեռքն են վերցրել` անուշադրության մատնելով ավագների կարծիքը, մոտեցումները […]