23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պապը վաճառել է թոռանը` “Facebook”-ի միջոցով

Հնդկաստանի Փենջաբ նահանգի 47-ամյա բնակիչ Ֆերոզ Խանը կկանգնի դատարանի առջեւ` նորածին թոռանը “Facebook”-ի միջոցով պայմանավորվելով վաճառելու համար:

Եթե նրա մեղքը հաստատվի, ապա Խանին մինչեւ 7 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Բացի Խանից, ձերբակալվել են նաեւ նրա 2 հանցակիցները, ովքեր օգնել են նրան կազմակերպել երեխայի վաճառքը: 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Խանի դուստրը` Նուրին, ծննդաբերել է ապրիլին: Հայրը պայմանավորվել է բուժքրոջ եւ բժշկի օգնականի հետ, որպեսզի վերջիններս երեխային գողանան եւ տան իրեն: Երեխայի դիմաց Խանն ստացել է մոտ 830 դոլար:

Ըստ “AFP”-ի` 2011-ին Հնդկաստանում շուրջ 800 ավազակախումբ է գործել, որոնք զբաղվել են երեխաների առեւանգումներով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ