05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գողական խուժանի անձեռնմխելիությունը”. ՉԻ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանին:

Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է “Իլուր” լրատվական կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը:

“Շատ հուզիչ որոշում է”,-գրում է թերթը եւ հավելում, որ հարց է առաջանում` ինչու Վլ. Գասպարյանը անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված 34-ամյա Աշոտ Պապայանի նկատմամբ:

“Չէ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, իսկ դրա համար ՀՀ օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում: Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելն ամենեւին էլ չի ենթադրում, որ հանցանք գործած անձնավորությունը պատժվում է:

Տեսանյութը կա, վկաներ կան, անգամ քաղաքապետարանի աշխատակիցն է կյքի լրագրողի հետ զրույցում խոստովանել, որ ինքը գիտի, թե ով է ծեծել լրագրողին: Եւ այս պարագայում փոխանակ գործ հարուցվի ՀՀԿ-ական մականունավորի նկատմամբ, աշխատանքից ազատվում է փոխոստիկանապետը: Ստացվում է `”գողական մտածողության” դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչք թարթելու պատժում է”օրենքի մարդուն” միայն այն բանի համար, որ պահպանի “գողական խուժանի” անձեռնմխելիությունը”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ