03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գազի գնից /վիդեո/

Ռուսական ”Գազպրոմ” ընկերության հետ Հայաստանին վաճառվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը:

”Բանակցությունները շարունակվում են, ավարտվեն կասենք”,-ասաց նա: Հարցին` մոտավորապես երբ կավարտվեն գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները:

”Երբ ավարտվի կասնեք: Բանակցությունը մնում է բանակցություն, բանակցության համար կոնկրետ ժամկետ դրված չի”,-պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվար ամսին Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ բանակցությունները վերջնական փուլում են և շուտով այդ մասին կհայտարարվի` նշելով, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը և հայկական կողմը փորձում է բանակցել, որպեսզի սակագինը չբարձրանա:

Ըստ հայկական կողմի` գազի գնի շուրջ բանակցությունների արդյունքները պետք է հրապարակվեին մինչև անցած տարեվերջ:

Պետեկամուտների կոմիտեի անցած տարի հրապարակված տվյալներով` 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Ռուսաստանից բնական գազը գնել է վճարելով ավելի քան 244 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց: Այնինչ, ըստ Հայաստանի կառավարության, ռուսական գազի դիմաց Հայաստանը սահմանին վճարում է 180 դոլար:

Նշենք, որ մամուլը գրում էր, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը ապրիլի մեկից թանկանալու է` 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 240 դոլար` գործող 180-ի փոխարեն: Սպառողների համար ներկայումս սակագինը 132 դրամ է մեկ խորանարդի համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ