20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ջասթին Բիբերի ավտոբուսում թմրանյութ է հայտնաբերվել

Շվեդական ոստիկանությունը կանադացի դեռահաս երգիչ Ջասթին Բիբերի հյուրախաղերի ավտոբուսում թմրանյութեր եւ էլեկտրաշոկեր է հայտնաբերել: Թե ում են պատկանում դրանք, առայժմ հայտնի չէ, հաղորդում է “Sky News”-ը: Սակայն իշխանությունները մտադիր չեն խոչընդոտել Բիբերի եւ նրա թիմի` Շվեդիայից մեկնելուն:

Ոստիկանների ուշադրությունը գրավել է ավտոբուսի տարածքից զգացվող մարիխուանայի հոտը, որից հետո էլ նրանք որոշել են ստուգել այն: Ոչ մեծ էլեկտրաշոկերը բռնագարվվել է, քանի որ դրա համար Շվեդիայում հատուկ թույլտվություն է հարկավոր ունենալ: Ոչ ոք երգչի թիմից չի ձերբակալվել:

Բիբերի եվրոպական շրջագայությունը, որն այսօր կշարունակվի Ֆինլանդիայում, ուղեկցվեց սկանդալներով: Մասնավորապես, Գերմանիայի սահմանին նրանից վերցրին իր կապկին, որի համար երգիչը փաստաթղթեր չուներ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ