08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Սուտ կլինի, որ ասեմ` սերտ էինք շփվում. Պռոշյանի սպանված գյուղապետի ՀՀԿ-ական մրցակիցը պատասխանում է

”Սխալ արտահայտություն են արել գյուղացիները: Մեր մեջ ընդհանրապես հակամարտություն չի եղել, մենք ընդամենը թեկնածու ենք եղել: Ես իմ թեկնածությունն եմ դրել, Հրաչն` իր”, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն, ում անունն այս օրերին շոշափվում է որպես Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին՝ գյուղապետի ընտրություններից ընդամենը […]

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողները “Հանրապետական” չեն

 Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ`  1980 թ. ծնված  Արտակ Պետրոսյանը եւ 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը: “Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ  օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն”,-ասված է հաղորդագրության մեջ: […]

Խոստանում են քնել կառավարության շենքի մոտ /վիդեո/

Ապրիլի 4-ին ` կառավարության հերթական նիստի օրը “Հանրապետության” նրբանցքի նախկին բնակիչները սպասում էին նախարարներին: Այսօր նրանք եկել էին հաստատակամ և իրենց պահանջը հերթական անգամ բարձրացրին` “Տուն եմ տվել տուն եմ ուզում” համատեքստում : 5 տարի առաջ քանդվել են նրանց տները ըստ պայմանագրի` 3 ու կես տարի հետո նույն տեղում բնակարան ստանալու պայմանով: Վաղուց լրացել է […]

Գագիկ Բեգլարյանը թարմացրեց կոլեգաների հիշողությունը

Կառավարությունն այսօր վերջապես հաստատեց Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում կառաուցապատողի կողմից տուժած քաղաքացիների փոխահատուցելու ծրագիրը :  Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց ,որ շահառուներին տարածքներ կտրամադրվեն  Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի  և Արամի 72, 74 և 76 հասցեներում կառուցված շենքերից` գանձելով հաստատուն վճարներ տրամադրվող տարածքների ինքնարժեքի ծախսերը ծածկելու համար:  Այս խնդրի վերաբերյալ  վարչապետ Տիգարան Սարգսյանի մոտ մի […]

“Առաջ Հայաստանը”` Ծառուկյանի վզին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբևէ չի մասնակցել նախագահական ընտրություններին: ”ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ ”ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի իրենք հասնենք այն վստահությանն ու քվեին, […]

Տարոն Մարգարյանը ՀՕՖ-ի երեխաներին խաղային ատրակցիոններ նվիրեց

Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարեւորագույն ծրագրերից եւս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”: Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ: Շրջելով կենտրոնի մասնաշենքում եւ ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին եւ […]

Քաղաքաշինության նախկին նախարարը մեղավոր է . փաստաբան

Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո պարզվեց, որ Ազգային գրադարանում ատկատներ են գրանցվել եւ, քանի որ մեղավորը մահացած էր, ձերբակալել են Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանին: Նա պատասխան կտա այլ մարդկանց հանցանքների համար: Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  գտնում է,որ իր պաշտպանյալին կարելի է մեղադրել միայն անփութության մեջ. “Որտեղա գրված, թե իմ պաշտպանյալը […]

Զավեշտալի է լսել. Արմեն Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Զավեշտալի է լսել ”հիմնավորումներ” այն մասին, թե ինչ դարակազմիկ իրադարձություն կլինի, եթե Երևանից դուրս իր շքեղ առանձնատանը բնակվող մեծահարուստ մի քաղաքացի իր փողերով կարողանա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքապետ ”ընտրացնի” ”:

Մարդուս խոպանից կբերեք. կոռուպցիոն զավեշտ /վիդեո/

Կոռուպցիոն երևույթներն ամենուր են: Նույնիսկ սահմանամերձ գյուղերում դրանք տարբեր ձևով բացահայտվում են: Տաուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանը հիշում է զավեշտալի տարբեր իրավիճակներ. “Օրինակ` կինը եկել և պահանջում էր ամուսնուն խոպանից ետ բերել կամ իրենց տան տանիքը վերանորոգել”: Թամրազյանը կարևորում է իրազեկման դերը գյուղական համայնքներում: “ Երբ նոր էր բացվել մարզային կոռուպցիոն կենտրոնը մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի