29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Առաջ Հայաստանը”` Ծառուկյանի վզին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբևէ չի մասնակցել նախագահական ընտրություններին:

”ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ ”ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի իրենք հասնենք այն վստահությանն ու քվեին, որ ստացան խորհրդարանական ընտրություններում”: 

Իսկապես որ, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն շատ նուրբ, բայց պարզ մարտավարությամբ էր հանդես գալիս, ինչը վերջինիս հնարավորություն տվեց բավականին շատ ձայներ հավաքել՝ իրենով անելով ընդդիմադիր ուժերի ձայները: Այդ տեսանկյունից, ԲՀԿ-ի մարտավարությունը իսկապես որ հաջողված էր:

Ինչ վերաբերում է 2008 թվականին տեղի ունեցած ընտրություններին, ապա ԲՀԿ-ն 2008 թվականի նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեց, սակայն կուսակցությունը հստակ դիրքորոշում ուներ՝ պաշտպանում էր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին:

Եվ պատահական չէ, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի շտաբի պետի տեղակալներից մեկը՝ քաղաքաշինության ԲՀԿ-ական ներկայացուցիչ Վարդան Վարդանյանն էր, իսկ քարոզչական ճակատի պատասխանատուներից մեկը ԲՀԿ-ի մեկ այլ ակտիվ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Ուրիշ բան, որ ԲՀԿ-ում այս գործոնները ընտրություններին մասնակցություն չեն համարում:
Հ.Գ. 2008-ի նախագահական քարոզարշավի լուսանկարներում կարելի է հանդիպել նաև ԲՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների՝ ”Առաջ Հայաստան” շարֆերով”,-գրել է Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այս նախագահական ընտրություններին ԲՀԿ-ը սեփական թեկնածու չուներ և չէր սատարում որևէ մեկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ