13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողները “Հանրապետական” չեն

 Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ`  1980 թ. ծնված  Արտակ Պետրոսյանը եւ 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:

“Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ  օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն”,-ասված է հաղորդագրության մեջ:

Պոռոշյանի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր ՄուրադյանըHenaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածյալները` Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները ՀՀԿ-ականներ չեն: “Չգիտեմ, որտեղից են նման լուրերը ծնվում, բայց նրանք անկուսակցականներ են, երկու ախպերով գյուղում աշխատում էին, նորմալ ընտանիքից են”,-ասաց Մուրադյանը: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ